ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Հավուր պատշաճի՝ պատմություն մը

Հավուր պատշաճի՝ պատմություն մը
13.09.2024 | 09:42

2011-ի գարնանը Ամերիկայում էի ու հրավիրվել էի հանրահայտ «պարահանդեսին»։

Ի՞նչ է իրենից ներկայացնում հանրահայտ «պարահանդեսը»։

Լոսում ինչքան հայ ջահել կա՝ հավաքվում են մի հսկա տարածքում (կարծեմ՝ 2 թե 3 հարկ էր) ու ինչքան ուժ ունեն՝ «տժժում են»։ Դե պարզ ա՝ երաժշտությունը էնքան բարձր ա, որ թմբկաթաղանթներդ սկսում են քեզ ատել։

15-20 րոպե տուդիմ-սյուդիմ անելուց հետո դահլիճի վերջում մի շատ հարմար աթոռ եմ գտնում ու … ինչքան ուժ ունեմ՝ քնում եմ։ Խորը;

Չգիտեմ ինչքան եմ քնում, բայց երբ աչքերս բացում եմ՝ տեսնեմ ի՜նչ։

Տեսնեմ՝ մի 20-30 չտես շարք են կանգնել ու հերթով հետս սելֆի են անում։

Ասենք՝ մարդ եմ՝ աչքս կպել ա։ ՈՒ՞մ հետ չի պատահում։ Ի՜նչ մի հերթ եք կազմել, շարք եք կանգնել, որ քնած մարդու հետ սելֆի անեք։ Չտես-գյորմամիշներ։ ՈՒ ոնց հասկացա՝ մի 50 հոգի արդեն նկարվել-գնացել էր։

Մի խոսքով՝ էդ պարահանդեսը հեչ չհավանեցի։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Հ.Գ.

Մեկը էնքան շնորհք չունեցավ, որ ինձ էլ նկար ուղարկեր, ե՛ս էլ մի նկար ունենայի էդ հանրահայտ «պարահանդեսից»։

Դիտվել է՝ 5426

Մեկնաբանություններ